Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ԿԱՎԱՏՆԵ՞Ր ԵՆ

Մայիս 04,2010 00:00

Չնայած միջազգային տարբեր կառույցներ, վերջերս նաեւ մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, հայտարարում են մեր երկրում քաղբանտարկյալ ունենալու փաստի առնչությամբ, սակայն ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը շարունակում է համոզված մնալ, շուրջբոլորին էլ համոզել, որ Հայաստանում ընդհանրապես քաղաքական հայացքների համար ձերբակալված մարդ չկա: Շաբաթ օրը Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ծառ տնկելիս դատախազը, չհամաձայնելով լրագրողների օգտագործած քաղբանտարկյալ բառի հետ, հայտարարել է. «Հայաստանում ընդհանրապես գոյություն չունեն քաղբանտարկյալներ, եւ այն մարդիկ, որոնց մասին դուք խոսում եք, կոնկրետ դատապարտված են քրեորեն պատժելի կոնկրետ արարքների համար, կոնկրետ ասեմ՝ հայրենիքի դավաճանության համար: Օրինակ, Բոջոլյանը, որը դիմել է Եվրոդատարան: Եվրոդատարանը գտել է, որ ՀՀ իրավապահ մարմինները, ինչպես նաեւ դատարանը ոչ մի խախտում չեն արել, նրան դատապարտել են օրինական կարգով հայրենիքի դավաճանության համար, Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար, եթե դուք դրանց համարում եք քաղբանտարկյալ, ես չեմ կարող նրանց համարել քաղբանտարկյալ»: Շարունակելով նույն թեման՝ դատախազը մեկ ուրիշ, ավելի «թարմ» օրինակ է բերել: «Խոսեմ մեկ ուրիշի մասին, որը դատապարտված է պոռնկանոց ստեղծելու համար՝ պոռնիկներին, մարմնավաճառներին հավաքագրելու ու շահույթ ստանալու համար, ինչը մենք կոչում ենք թրաֆիքինգ եւ որի դեմ շատ ակտիվ պայքարում ենք»,- ասել է Աղվան Հովսեփյանը՝ երկրորդ դեպքում նկատի ունենալով գործարար Շմավոն Գալստյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել