Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՐԱԿԱՆ ԴԻՆԱՄԻԿԱ

Մայիս 04,2010 00:00

Չինաստան կատարած այցի շրջանակում ՀՀ նախագահը հանդիպել է  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյի հետ: Հանդիպման ժամանակ  Սերժ  Սարգսյանն ասել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, եւ նշել, որ երկկողմ կապերն արդեն իսկ ընդլայնման լավ դինամիկա ունեն: ՀՀ նախագահն ընդգծել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական բնագավառում աշխույժ համագործակցությունը, բազմակողմ ձեւաչափերում փոխադարձ աջակցությունը նպաստում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխըմբռնմանը եւ վստահության մեծացմանը: Նախագահները քննարկել են Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանը Չինաստանի մասնակցության հարցերը, ընդգծել են, որ ՉԺՀ Շանսի նահանգում հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործարկումը երկկողմ կապերի զարգացման կարեւոր վկայություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել