Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻ՞Ր ԵՆ ԼՈՒԾՈՒՄ

Մայիս 04,2010 00:00

\"\"

 ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպումներից մեկի  ժամանակ հարց է ուղղել լրագրողներին, թե ինչո՞ւ իրենից չեն հետաքրքրվում, թե համաշխարհային տնտեսական  ճգնաժամի պայմաններում ինչպես են ոստիկանները լուծում իրենց սոցիալական խնդիրները։ Երեկ Խանջյան փողոցում ականատես եղանք, թե ինչպես էին ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները ավտոմեքենայի բեռնախցիկից բենզին առաքում: Երկուսից մեկը. կամ նրանք արդեն լուծել են իրենց սոցիալական խնդիրները եւ զբաղվում են բարեգործությամբ, կամ էլ լուծման ճանապարհին են եւ այդ բենզինը վաճառում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել