Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ ՄԻԱՅՆ…

Մայիս 01,2010 00:00

Այս անգամ կփորձենք պարզել, թե ինչ կարող են անել միայն ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանողները

\"\"

Իրենք՝ իրենց մասին:
– Միայն ռոմանոյի աղջիկներն են, որ եթե ուզում են դասախոսի աչքը մտնել, ապա առաջին նստարանը թողած՝ գնում ու նստում են հենց դասախոսի աթոռին:
– Միայն մեր ուսանողուհիները կարող են ուշադիր նայել դասախոսին, բայց ոչինչ չլսել:
– Միայն գերմանականի էրեխեքն են դասից փախչում ու գնում գրադարան:
– Միայն նրանք են մեկը մյուսի կոսմետիկան օգտագործումն:
– Միայն ռոմանոյի աղջիկների մոտ է, որ հայելին միշտ պետք է սեղանի վրա լինի:
– Միայն ռոմանոյի աղջիկների ձեռքին ստուգարքի օրերին ծաղկեփնջեր կտեսնեք:
– Միայն մեր աղջիկների համար են 7-րդ մասնաշենքի առաջ այդքան տղաներ հավաքվում:
Ֆակուլտետի դասախոսները՝ իրենց ուսանողների մասին:

– Միայն ռոմանոյի աղջիկները կարող են երեկոյան զգեստով գալ դասի:
– Ավարտել ռոմանոյի ֆակուլտետը ու աշխատել բանկում:
– Ամեն օր 15 սմ-ոց կրունկներով գալ դասի:
– Կարող են 15 սմ հարստությամբ շպարվել ու գալ դասի:
– Միայն մեր աղջիկները կարող են շատ մեծ արեւային ակնոցներով միջանցքում ման գալ:
Այլ ֆակուլտետի ուսանողները:
– Միայն ռոմանոները կարող են նեղվել, որ առաջին հերթ են ու առավոտյան այդքան ժամանակ չունեն լավ շպարվելու:
– Նաեւ կարող են 2-րդ հերթից նեղվել, ասելով, թե ուշ են վերջացնում ու իրենց «կավալերները» իրենց նեղություն են տալիս:
– Միայն ռոմանոյի աղջիկները կարող են էն ձեւի մեջ մտնել, որ ով տեսնի՝ կասի, որ սա ռոմանո է:
– Միայն իրենք կարող են 8 ժամով մտնել զուգարան ու ներսից գոռալ՝ «յախք, էս ի՞նչ հոտ ա գալիս»:
– Միայն ռոմանոների պատճառով մյուս 3 ֆակուլտետները գալիս են 2-րդ հերթ, որովհետեւ միայն ռոմանոյի աղջիկներին կարող են 6-ից հետո փախցնել:
– Միայն ռոմանոյի աղջիկները կարան հայերեն-ռուսերեն-անգլերենը խառնել իրար ու միջանցքներում խոսելով քայլել:
– Ռոմանոներից միայն կարելի է սպասել, որ քննությունների օրերին «Տաշիր պիցցա» բերեն համալսարան:
– Միայն ռոմանոները կարող են մտնել ժուռնալիստիկայի ֆակուլտետի լսարան ու ասել, թե սա մեր լսարանն է, դուրս եկե՜ք:
– Ռոմանոյի էրեխեքը միայն կարող են չիմանալ իրենց դեկանի կամ փոխդեկանի ազգանունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել