Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այլ երկրների փառք բերած հայ օլիմպիական չեմպիոնները

Մայիս 01,2010 00:00

Հայը ճակատագրի բերումով ո՛ր երկրում էլ հայտնվի, նպաստում է տվյալ երկրի զարգացմանն ու բարգավաճմանը՝ լինի դա գիտության, արվեստի, տնտեսության, քաղաքականության եւ այլ ոլորտներում: Բացառություն չէ նաեւ սպորտը: Քիչ չեն այն պետությունները, որտեղ որեւէ մարզաձեւից հայազգի չեմպիոն կամ մեդալակիր չլինի:
Քիչ չեն նաեւ մեր հայրենակից օլիմպիական չեմպիոնները, որոնք պաշտպանել են տարբեր երկրների օլիմպիական դրոշների պատիվը եւ իրենց հաղթանակներով փառք բերել այդ պետություններին: Նրանց մասին մանրամասն տեղեկություններ են ամփոփված Միքայել Իսպիրյանի եւ Վահրամ Առաքելյանի «Մարզական հանրագիտարան» գրքում:
Հայաստանից դուրս բնակվող հայ մարզիկներից ժամանակակից օլիմպիական խաղերի առաջին «ոսկին» ԽՍՀՄ հավաքականի կազմում 1952 թվականին Հելսինկիում կայացած 15-րդ ամառային օլիմպիական խաղերում նվաճել է ծանրորդ Ռաֆայել Չմշկյանը: Դրանից հետո անցկացված խաղերում նույնպես ունեցել ենք չեմպիոններ:
Ցավոք, նրանցից մի քանիսի լուսանկարները որակյալ չէին ու տպագրելու համար ոչ պիտանի:
Նիկիտա Սիմոնյան: Ֆուտբոլ: 1956 թվականին Մելբուռնում ԽՍՀՄ հավաքականի լավագույն հարձակվողներից մեկը, որին հիմա էլ՝ կենդանության օրոք համարում են լեգենդար մարզիկ:

\"\"
Նորայր Նուրիկյան: Ծանրամարտ: Բուլղարիա: Ժամանակին աշխարհի ուժեղագույն ծանրորդներից մեկը: Օլիմպիական կրկնակի չեմպիոն՝ Մյունխենում (1972թ.) եւ Մոնրեալում (1976թ.):

Սուրեն Նալբանդյան:

\"\"
Հունահռոմեական ըմբշամարտ: ԽՍՀՄ: 1976թ., Մոնրեալ:

 Սանասար Հովհաննիսյան: Ազատ ոճի ըմբշամարտ: ԽՍՀՄ: 1980թ., Մոսկվա:
Գեորգի Պողոսյան: Սուսերամարտ: Ուկրաինա: Բարսելոնայի (1992թ.) 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն: ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին հանրապետությունների լավագույն մարզիկներից ստեղծվեց, այսպես կոչված, «Միասնական թիմ», որը Բարսելոնայում հանդես էր գալիս ՄՕԿ-ի դրոշի ներքո:
Էլեն Բունիաթյան: Բասկետբոլ: Միասնական թիմ: Բարսելոնա (1992թ.): 1985-1987 թվականներին հանդես է եկել Աբովյանի «Հատիս» կանանց թիմի կազմում:
Պավել Սուքիասյան: Հանդբոլ: Ռուսաստան: Բարսելոնայում 1992-ին «Միասնական թիմի» դարպասապահ: 2000 թ. Սիդնեյի օլիմպիական խաղերի չեմպիոն:

\"\"
Անդրե Աղասի: Թենիս: ԱՄՆ: 1996թ., Ատլանտա:

Արմեն Նազարյան: Հունահռոմեական ըմբշամարտ: Բուլղարիա: 2000թ., Սիդնեյ: Նա 1996 թվականին Ատլանտայում օլիմպիական ոսկի նվաճել է ՀՀ հավաքականի կազմում:
Վարդերես Սամուրղաշեւ: Հունահռոմեական ըմբշամարտ: Ռուսաստան: 2000թ., Սիդնեյ:

 \"\"
Կարինա Ազնավուրյան: Սուսերամարտ: Ռուսաստան: 2000թ. Սիդնեյի եւ 2004թ. Աթենքի օլիմպիական խաղերի թիմային չեմպիոն:

Սփյուռքահայերը մարզաշխարհին նաեւ ձմեռային մարզաձեւերի՝ տափօղակով հոկեյի թիմային երկու օլիմպիական չեմպիոն են տվել: Նրանք են.

Գրիգոր Մկրտչյան (ձախից երկրորդը): ԽՍՀՄ: 1956թ: Կորտինա Դ՝ Ամպեցցո:
Վիկտորյա Մովսիսյան: ԱՄՆ: 1998թ: Նագանո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել