Նալչիկում շարունակվող շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»- խաղարկության երրորդ փուլի չորրորդ տուրում առաջին հաղթանակը տարավ հայաստանցի Լիլիթ Մկրտչյանը: Նա սեւերով պարտության մատնեց Չինաստանի ներկայացուցիչ Չժաո Սյուեին: Ցավոք, իր խաղը չի գտնում մեր մյուս շախմատիստուհին՝ Էլինա Դանիելյանը, որը կրկին անհաջողության մատնվեց շվեդ Պիա Կրամլինգի հետ պարտիայում: Չորս տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը 2,0 միավորով բաժանում է 4-9-րդ տեղերը, իսկ Էլինան եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 0,5 միավոր:
Երեկ՝ հինգերորդ տուրում մեր շախմատիստուհիները խաղում էին միմյանց հետ: