Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ «ԽԱՍԻԱԹ» Է ԴԱՐՁԵԼ

Մայիս 01,2010 00:00

Ուրբաթ օրը Չինաստանի Վեյֆան քաղաքում հինգ երեխա վնասվածքներ է ստացել՝ անհայտ մի տղամարդու կողմից նախնական կրթության դպրոցի (մանկապարտեզ) երեխաների վրա կատարած հարձակման արդյունքում: Ինչպես փոխանցում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչն ասել է, թե անհայտ տղամարդը մուրճով զինված հարձակվել է նախադպրոցական տարիքի երեխաների վրա, հետո երկու մանուկների առեւանգելով՝ բենզինը լցրել է վրան եւ ինքնահրկիզվել: Դաստիարակներին հաջողվել է երեխաներին մի կերպ պոկել այրվող մոլագարի ձեռքից: Հարձակվողը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ տուժած երեխաները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:
Վերջին մի քանի օրերի ընթացքում սա արդեն Չինաստանում տեղի ունեցած համանման երրորդ միջադեպն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել