Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱՆ-ՍԻՐԻԱ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ «ՄԵԴԻԱՅԻ» ՈԼՈՐՏՈՒՄ

Մայիս 01,2010 00:00

Իրանի նախագահի մամուլի հարցերով խորհրդատու եւ IRNA պետական լրատվական գործակալության տնօրեն Ալի Աքբար Ջավանֆեքրը առաջարկել է Իրանի, Թուրքիայի եւ Սիրիայի համատեղ ջանքերով լրատվական գործակալություն հիմնել: News.am-ի մատուցմամբ, այս մասին հայտնել է հենց IRNA-ն: Նմանօրինակ առաջարկով Ջավանֆեքրը հանդես է եկել ապրիլի 29-ին՝ Սիրիայի կապի նախարար Մոհսուն Բիլալի հետ հանդիպման ժամանակ: Սիրիայի նախարարը ողջունել է Իրանի պաշտոնական ներկայացուցչի առաջարկը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Սիրիայի պետական լրատվական գործակալության ղեկավար Ադնան Մամուդը եւ պետական հեռուստատեսության նախագահ Մյուին Հայդարը:
Կողմերը որոշել են առաջարկը քննարկել նաեւ Թուրքիայի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել