Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բելգիան ընդունեց վաղուց վիճելի համարվող օրենքը

Մայիս 01,2010 00:00

\"\"Բելգիայի խորհրդարանի 134 պատգամավոր կողմ է քվեարկել հասարակական վայրերում փարաջա կրելն արգելելու մասին օրենքին: BBC-ի մատուցմամբ՝ դեմ քվեարկողներ չեն եղել, իսկ ձեռնպահ քվեարկել է երկու օրենսդիր: Սա Եվրոպայում նման առաջին օրենքն է: Օրինախախտներին, որոնք հասարակական վայրերում կհայտնվեն փակ դեմքով, սպառնում է տուգանք՝ 15-20 եվրոյի չափով կամ մինչեւ 7 օր կալանք: Բացառություն կարվի միայն տոնական օրերին, դիմակահանդեսների եւ այլ մշակութային միջոցառումների ժամանակ, եթե տեղական իշխանությունները համաձայնություն տան: Ընդսմին, մահմեդական գլխարկների մասին օրենքում կոնկրետ չի հիշատակվում, փոխարենը խոսվում է ցանկացած հագուստի մասին, որը «կծածկի դեմքը եւ կխանգարի հագուստը կրողի ինքնությունը հաստատելուն, ինչն անթույլատրելի է փողոցներում, այգիներում եւ պաշտոնական հիմնարկություններում»:
Համանման միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ, որի կողմնակիցն է Նիկոլա Սարկոզին, ակտիվ քննարկումներ են ընթանում նաեւ Ֆրանսիայում:
Մահմեդական կազմակերպությունները, եվրոպական ձախ ուժերն ու իրավապաշտպանները փարաջա կրելն արգելելը համարում են անձի ազատության ոտնահարում: Նրանք նաեւ նշում են, թե դժվար է լինելու ապահովել այդ օրենքի կիրառումը, եւ որ դեմքը ամբողջությամբ ծածկող հագուստ կրում է եվրոպացի մահմեդականների միայն մի աննշան հատվածը:
Այդ դիրքորոշման ընդդիմախոսներն իրենց հերթին շեշտում են, թե մարդիկ, ովքեր կամավոր կերպով են ընտրում այն երկիրը, որտեղ պատրաստվում են մշտական բնակություն հաստատել, պետք է ինտեգրվեն տեղի հասարակությանն ու հարգեն նրա ավանդույթները: Բելգիայի իշխանությունները պնդում են, թե փարաջա կրելու արգելքն անհրաժեշտ է անվտանգության նպատակներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել