Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԵՆՏՐՈՆԸ ԲԱՑՎԵՑ

Մայիս 01,2010 00:00

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ տիկին Դաֆինա Գերչեւան եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ՀՀ դատախազության դպրոցում երեկ  բացեցին «Համակարգչային վերապատրաստման կենտրոն», որը նախատեսված է կազմակերպված հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների, դատավորների, սահմանապահների, մաքսային ծառայությունների եւ այլ պատկան գերատեսչությունների աշխատակիցների մասնագիտական հմտությունների եւ գիտելիքների վերապատրաստման համար:
Կենտրոնը հագեցած է մի շարք կրթական ծրագրերով հարուստ ամփոփ փաթեթով, որը օգտակար է թմրանյութերի եւ մարդկանց թրաֆիքինգի, փողերի լվացման եւ անդրազգային այլ հանցավորությունների դեմ պայքարում մասնագիտական աջակցության ցուցաբերման  համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել