Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՁՐԵՎ, ԱՆՁՐԵՎ ՈՒ ԱՆՁՐԵՎ

Մայիս 01,2010 00:00

Այս օրերին ՀՀ քաղաքացիներին շատ է հետաքրքրում, թե անընդմեջ տեղացող անձրեւները ե՞րբ են դադարելու: Երեկ այս առիթով «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական ծառայության պետ Զարուհի Պետրոսյանը ասուլիս էր հրավիրել՝ հայտնելով, որ գարնան շունչը մեր հանրապետությունում կզգացվի միայն մայիսի 10-ից հետո: Ըստ տիկին Պետրոսյանի, ջերմաստիճանը կսկսի բարձրանալ մայիսի 7-ից հետո, բայց առայժմ 25 աստիճանը չի գերազանցի: Վատ լուրն այն էր, որ այսօրվանից պետք է տեղումներ սկսվեն եւ շարունակվեն մինչեւ մայիսի 5-ը՝ մեկումեջ դադարով: Ծառայությունը նաեւ ամռան եղանակն էր կանխատեսել. ամռանը տեղումները հունիս եւ հուլիս ամիսներին նորմայից պակաս են լինելու, իսկ օգոստոսին՝ նորմայից ավելի: Ամռանն օդի ջերմաստիճանը նույնպես կդիտվի նորմայի սահմաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել