ԵԽԽՎ-ում Մոլդովայի պատվիրակ Վալերիու Ջիլեթչին «Սեռական կողմնորոշման եւ գենդերային նույնականության հիմքի վրա խտրականությունը» բանաձեւի ապրիլի 29-ի քննարկման ընթացքում հայտարարեց, թե կոչ անելով ԵԽ անդամ երկրներին ապահովել միասեռական ամուսնությունների իրավաբանական ճանաչումը՝ այն խաթարում է ամուսնության եւ ընտանիքի ավանդական սկզբունքները: Հիշատակեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 12 հոդվածի համաձայն՝ «տղամարդիկ ու կանայք ունեն ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք»: Մոլդովայի պատվիրակը խիստ կարեւոր համարեց, որ նման բարդ խնդիրների առնչությամբ ԵԽԽՎ-ն հարգի երկրների ինքնիշխանությունը. «Ամուսնության եւ ընտանիքի ձեւափոխումը եւ վերանայումը նաեւ լուրջ հետեւանքներ կունենա երեխաների բարեկեցության համար»: Եվ այս առումով՝ լուրջ մտահոգության առարկա համարեց, որ այս բանաձեւով արվամոլ զույգերը պիտի իրավունք ունենան երեխա որդեգրելու:
Կարդացեք նաեւ՝