Armchess.am-ը տեղեկացնում է, որ Սոֆիայում կայացած ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստը երեւանցի 19-ամյա շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանին շնորհել է գրոսմայստերի տիտղոս:
Սան Պաուլուում անցկացված օփենում բրազիլահայ պատանի շախմատիստ Արմեն Բրուտյանը, 7,0 հնարավորից վաստակելով 6,0 միավոր, դարձել է մրցաշարի հաղթող:
Շախմատի Լիբանանի պատանիների եւ աղջիկների առաջնությունում հայ շախմատիստները հերթական անգամ փայլել են բարձրակարգ մրցելույթներով: Ըստ տարիքային խմբերի, այդ երկրի չեմպիոնի կոչում են նվաճել:
Աղջիկներ:
Նարոտ Գըլըպոզյան՝ 8 տարեկաններ, Արին Թաշչյան՝ 10, Քրիսթել Հովսեփյան՝ 12, Մեղրի Կիրակոսյան՝ 20:
Տղաներ:
Հրակ Գըլըպոզյան՝ 12 տարեկաններ եւ Ժիրայր Օգնայան՝ 20