Սոֆիայում աշխարհի թագի համար Վիշվանաթան Անանդ-Վեսելին Տոպալով մրցամարտի չորրորդ տուրում հնդիկ գրոսմայստերը 32-րդ քայլում պարտության մատնեց բուլղարացի հավակնորդին եւ հաշվի մեջ առաջ անցավ՝ 2,5:1,5: Հետաքրքիր է, որ մրցապայքարում գրանցված երեք հաղթանակներն էլ գրանցվել են սպիտակներով խաղացողի օգտին:
Երեկ շախմատիստները հանգստանում էին, իսկ այսօր կայանալիք հինգերորդ տուրում սպիտակներով խաղալու է Տոպալովը: