Նալչիկում ընթացող շախմատի կանանց «Grand Prix»-ին մասնակցող մեր երկու շախմատիստուհիները դեռ հաղթանակ չեն տոնել: Երրորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով ոչ-ոքի արեց չինաստանցի Հու Յիֆանի հետ, իսկ Էլինա Դանիելյանը կրեց երկրորդ պարտությունը, այս անգամ Ռուսաստանի ներկայացուցիչ Տատյանա Կոսինցեւայից: Չորրորդ տուրից առաջ, որում Մկրտչյանի մրցակիցը Չժաո Սյուեն էր, իսկ Դանիելյանինը՝ Պիա Կրամլինգը, Լիլիթը 1,0 միավորով ընթանում էր 9-րդ հորիզոնականում, իսկ Էլինան եզրափակում էր մրցաշարային աղյուսակը՝ 0,5 միավոր: