Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՀԱՆԱԿՆԵՐ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Ապրիլ 30,2010 00:00

Մատենադարանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում երեկ տեղադրվեցին բազմալեզու տեղեկատվական վահանակներ: Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի այս նախաձեռնությունը մեկն էր այն միջոցառումների շարքից, որոնք միտված են Հայաստանի պատմամշակութային եւ բնության հուշարձանների վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացմանը եւ ՀՀ-ում զբոսաշրջության զարգացմանը: «Սեփական մշակույթով հպարտանալը դեռ բավական չէ. մենք պետք է պահպանենք այն՝ մեր երեխաներին փոխանցելու եւ մեր երկիր այցելողներին այն պատշաճ կերպով ներկայացնելու նպատակով»,- ասաց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մատենադարանն աշխարհի ամենահարուստ ձեռագրատներից է, որտեղ հավաքված շուրջ 17500 ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին եւ միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները: Տեղեկատվական վահանակների պատրաստումը եւ տեղադրումը հնարավոր դարձավ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշակութային հիմնադրամի, USAID/CAPS-ի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի, ինչպես նաեւ Նորվեգիայի ԱԳՆ-ի հովանավորությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել