Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջոն ՄքԼաֆլինը, Արթոն եւ հրավառությունը

Ապրիլ 30,2010 00:00

Ապրիլի 28-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկի՝ Ջոն ՄքԼաֆլինի եւ 4th Dimension ջազ-ֆյուժն քառյակի համերգը, որի բացառիկ հյուրն էր Արթո Թունչբոյաջյանը: Բրիտանացի լեգենդար կիթառահարն ասաց, որ ուրախ է հնագույն Հայաստանում հանդես գալու համար: Այնուհետեւ օպերային թատրոնի դահլիճում իսկական երաժշտական հրավառություն սկսվեց, որն ուղեկցվում էր բրավոների տարափով ու բացականչություններով: Համերգի ավարտին բեմում հայտնվեց «Միստր Ավանգարդ-ֆոլքը»՝ Արթո Թունչբոյաջյանը: Ջոն ՄքԼաֆլինն ասաց, որ իրենք հին ընկերներ են ու ու միասին հաճախ են նվագել: Հավելեց նաեւ, որ բացի հիասքանչ երաժիշտ լինելուց, Արթոն մեծ հոգու տեր անձնավորություն է: Թունչբոյաջյանը յուրօրինակ կոլորիտ հաղորդեց համերգին՝ բոլորը միասին սկսեցին էլ ավելի աշխույժ նվագել՝ «մրցելով» ու փոխլրացնելով:

Երեկոյի ավարտին հանդիսատեսը երկար էր ծափահարում ու պահանջում ՄքԼաֆլինին՝ իր քառյակի հետ: Երաժիշտները չէին կարող անտեսել ջերմ ունկնդրի «պահանջը»՝ վերադարձան եւ եւս մի կտոր նվագեցին՝ հայտարարելով, թե հնարավոր է նորից հանդիպեն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել