Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ձու շպրտողներին կդատեն որպես խուլիգանների

Ապրիլ 30,2010 00:00

\"\"Նախօրեին Ուկրաինայի Գերագույն ռադայում տեղի ունեցած անկարգությունների փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Կիեւի դատախազությանը: Հարուցված քրգործով անցնում են այն պատգամավորները, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել Գերագույն ռադայի նիստերի դահլիճում ծավալված ծեծկռտուքին, ձվանետմանն ու ծխակոն այրելուն:

Դատախազությունը հետաքննությանն աջակցելու կոչով դիմել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ խնդրելով իրենց տրամադրել ֆոտո-տեսանյութեր, որոնք առնչվում են Ռադայում տեղի ունեցած անկարգություններին:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Գերագույն ռադայի նիստերի դահլիճում պատգամավորները անկարգություն էին սարքել, որոնց ընթացքում մի քանի մարդ վնասվածքներ էր ստացել: Այդկերպ ուկրաինական ընդդիմությունն իր բողոքն էր հայտնում Ռուսաստանի հետ գազի գնի եւ ռուսական Սեւծովյան նավատորմի ներկայությունը Ստավրոպոլում եւս 25 տարով երկարաձգելու պայմանագրերի դեմ:

Մի քրեական գործ էլ երկրի գլխավոր դատախազությունն է հարուցել՝ այս անգամ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գլխավորած կառավարության կողմից մոտ 12 մլրդ դոլարի փոշիացման մեղադրանքով: Առայժմ հայտնի չէ միայն, թե այդ գործի շրջանակներում մեղադրանք կառաջադրվի հենց Տիմոշենկոյի՞ն, թե՞ նրա կառավարության որեւէ անդամի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել