Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բագապշի նոր հրահանգները

Ապրիլ 30,2010 00:00

Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը երկրի ներքին գործերի նախարարությանը հրահանգել է ինքնահռչակ այդ պետության տարածքում ռուսական համարներով ավտոմեքենաները չկանգնեցնել: Բագապշն ընդգծել է, որ ռուս զբոսաշրջիկները Աբխազիա են գալիս հանգստանալու եւ երկրի տարածքում նրանց ծախսած գումարներն ուղղվում են Աբխազիայի պետբյուջեի համալրմանն ու ՆԳՆ աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը: «Ես հենց այնպես չեմ հրահանգել ՆԳՆ-ին՝ ռուսական համարներով մեքենաները չկանգնեցնել: Եթե տեսնեմ՝ կբռնեմ եւ միանգամից կհեռացնեմ աշխատանքից»,- «Ինտերֆաքսի» մատուցմամբ՝ շեշտել է նախագահ Բագապշը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել