Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսաստանը հիասթափված է, բայց ուժի կիրառմանը դեմ է

Ապրիլ 30,2010 00:00

Ռուսաստանը հիասթափված է միջազգային հանրության առաջարկները մերժելու՝ Իրանի արձագանքի առնչությամբ, բայց միաժամանակ անընդունելի է համարում Թեհրանի նկատմամբ ուժի կիրառման կոչերը: Այս մասին, ըստ BBC-ի, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ունեցած իր ելույթում: Նախարարը շեշտել է, թե՝ Թեհրանի նկատմամբ ուժի կիրառումը կհանգեցնի աղետալի հետեւանքների, այդ թվում՝ Եվրոպայի, բայցեւ առավելապես Մերձավոր եւ Միջին Արեւելքի, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի համար: ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը ԵԽԽՎ-ում հանդես է եկել հատուկ հյուրի կարգավիճակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել