Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԺԱՆՏԱԽՏԸ ՀԱՍԱՎ ԻՋԵՎԱՆ

Ապրիլ 30,2010 00:00

Մարտի սկզբից պարբերաբար տեղեկացրել ենք ՀՀ Տավուշի եւ Լոռու մարզերում խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության տարածման մասին (06.03.2010՝ «Հիմա էլ դասական ժանտախտ», 19.03.2010՝ «Համաճարակ, հաշվառում, փոխհատուցո՞ւմ», 23.03.2010՝ «Ժանտախտը չի նահանջում», 27.03.2010՝ «Ժանտախտը հասավ Լոռի», «Համաճարակը կա՞նգ է առել»): Միայն Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում աֆրիկյան ժանտախտի զոհ է գնացել 349 խոզ, որից 41-ը սատկել է, մնացածը՝ հարկադիր ոչնչացվել: Լոռու մարզի գյուղացիներն էլ էին պնդում, որ իրենց խոզերը սատկել են, սակայն որեւէ փաստաթուղթ չէին ներկայացրել:

Եվ ահա ապրիլի 26-ին Իջեւան քաղաքում բացահայտվել է աֆրիկյան ժանտախտով հիվանդ մի խոզ, որը հարկադիր ոչնչացվել է: Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Տավուշի մարզային կենտրոնի անասնաբուժության բաժնի գլխավոր մասնագետ Նորիկ Գիշյանի վկայությամբ՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում խոզերի աֆրիկյան ժանտախտի վերջին դեպքը եղել է ապրիլի 5-ին՝ Բերդավանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել