Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ով է մեղավոր

Ապրիլ 30,2010 00:00

\"\"ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը այցելել է Արագածոտնի մարզ, մասնավորաբար՝ Արագած գյուղ եւ արձանագրել, որ թեեւ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցը կառուցվել եւ շահագործման է հանձնվել 2004 թվականին, սակայն թերի եւ անորակ կատարված շինարարության հետեւանքով այսօր արդեն դպրոցի պահպանման համար լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն է առաջացել: Արագածոտնի մարզպետարանից տեղեկացանք, որ Արմեն Գեւորգյանը հանձնարարել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին աշխատել իրավապահ մարմինների հետ՝ դպրոցի շինարարության պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար: Միաժամանակ մարզպետը, ի հայտ եկած թերությունները վերացնելու ուղղությամբ, պետք է սեղմ ժամկետներում առաջարկություններ ներկայացնի ՀՀ կառավարությանը:

Իսկ մարզպետարանի աշխատակիցներին ՀՀ տարածքային կառավարման նախարարը հորդորել է անմիջական հսկողության ներքո պահել եւ հետեւել մարզում պետական եւ այլ միջոցներով իրականացվող շինարարության որակին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել