Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը՝ Լատվիայի օգտին

Ապրիլ 30,2010 00:00

Նախկին Խորհրդային միության պարտիզանը տանուլ է տվել դատական գործը՝ ընդդեմ Լատվիայի Հանրապետության:

Գործում պարտիզան Կոնոնովը մեղադրվում է խաղաղ բնակիչներին գնդակահարելու մեջ, հայտնում է «Вести сегодня»-ն: Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել Լատվիայի օգտին, ասում են ռուսալեզու թերթերը եւ նշում, որ որոշումը կհամընկնի Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրվան, որպեսզի ավելի խորը հարված հասցնեն Հայրենական մեծ պատերազմի մասնակցին եւ, մասամբ, Ռուսաստանին: Հիշեցնենք, որ Լատվիայի իշխանությունները Կոնոնովին մեղադրել են այն քաղաքացիների գնդակահարության մեջ, ովքեր մատնում էին սովետական պարտիզանների գտնվելու վայրը գերմանացիներին:

Նախ, դատարանը Լատվիային պարտավորեցրել էր որպես փոխհատուցում Կոնոնովին վճարել 30 հազար եվրո: Այժմ արդեն որոշումը գանգատարկել է Լատվիայի Հանրապետությունը եւ բողոքարկել է ԵԴ Մեծ պալատ: Այստեղ էլ մեծամասնությունը քվեարկել է պարտիզանի դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել