Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիների գանգատը

Ապրիլ 30,2010 00:00

Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլի 22-ին պետք է լսեր Ադրբեջանի քաղաքացիներ Սալվինազ Գյուլմամեդովայի (ծնված 1961 թ.) եւ Վաքիլ Հասանովի (ծնված 1960 թ.) գանգատները: Այս մասին տեղեկացնում է news.az-ը, վկայակոչելով Եվրոդատարանի պաշտոնական կայքէջը: Նրանց Եվրոդատարան դիմելու պատճառ է հանդիսացել իրենց կառուցվող բնակարաններում փախստականներին բնակեցնելը: Բողոքարկողները նշել են այն հոդվածները, որոնք խախտվել են՝ դատական արդար հետաքննության իրավունք (հոդված 6), արդյունավետ, արդար պաշտպանության միջոց (հոդված 13) եւ Մարդու իրավունքների կոնվենցիայի պաշտպանության լրացուցիչ արձանագրություն (հոդված 1):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել