Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՌՆԵԼ ԵՆ ԹԱՓՈՆ ՀԱՎԱՔՈՂԻ

Ապրիլ 30,2010 00:00

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայության տեղեկացմամբ, օրերս հայտնաբերվել է կոշիկի ապօրինի միանգամից 2 արտադրամաս: Ապօրինի ձեռնարկատիրությունը ծավալվել էր Կոտայքի Ջրվեժ գյուղում: Գյուղի բնակիչ Սամվել Մկրտչյանին պատկանող արտադրամասում (արտադրվել են տղամարդու կոշիկներ, որոնք հետագայում իրացվել են Նոր Նորքի տոնավաճառի հարակից տարածքում): Մյուս արտադրամասը գործել է մայրաքաղաքի Հարավ-արեւմտյան թաղամասում. կոշիկի ապօրինի արտադրություն է ծավալել թաղամասի բնակիչ Վահրամ Գրիգորյանը: Ընդ որում, կոշիկները պիտակավորվել են հայտնի բրենդների՝ «Gucci», «Baldinini» անուններով: Պետությանը պատճառված վնասի չափը հաշվարկվում է: ՕՀՎ մյուս բացահայտման արդյունքում էլ դադարեցվել է պլաստմասսայի վերամշակման արտադրամաս: Առանց պետական գրանցման՝ ձեռնարկատիրությունը ծավալել էր մայրաքաղաքի Հարավ-արեւմտյան թաղամասի բնակիչ Համլետ Պողոսյանը, ով նախ տարբեր վայրերից հավաքել է թափոններ, ապա վերամշակումից ստացել երկրորդային հումք: Միանգամից մի քանի բացահայտում է գրանցվել Կոտայքում: Հայտնաբերվել է կահույքի ապօրինի արտադրամաս՝ Աբովյանում, առանց հպման ավտոլվացման կետ եւ մթերային խանութ՝ Առինջում: Իրացման ծավալները ճշտելու նպատակով իրականացվում են ստուգումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել