Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍԵԼԸ ՃՌՌԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ»

Ապրիլ 30,2010 00:00

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ, հայտնի հակահայ Օնուր Օյմենը կրկին կոչ է արել ետ կանչել ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները եւ քննադատել է Դավութօղլուի վերջին ելույթը, որտեղ արտգործնախարարը նշել էր, թե կգա արձանագրությունների վավերացման ժամանակը:

Օյմենը մեղադրել է Դավութօղլուին այն բանի համար, որ նրա ելույթում բացակայում էր Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, Հայաստանի կողմից «բռնազավթված» հողերից դուրս գալու պահանջը եւ ցեղասպանության ճանաչման արշավից չհրաժարվելու դիրքորոշումը. «Հայաստանի ՍԴ-ի որոշումը պարզապես զրոյացրեց արձանագրությունները: Թուրքական իշխանությունները մինչեւ հիմա ձայն չեն հանում այն բանի վրա, որ հայերը շարունակում են աշխարհի ուշադրությունը բեւեռել 1915-ի իրադարձությունների վրա»,- նշել է Օյմենը՝ ամփոփելով, որ թուրքական իշխանությունները պետք է անմիջապես ետ կանչեն ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել