Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԿԳՈՐԾԱՐԿՎԻ՞

Ապրիլ 30,2010 00:00

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովը Ստեփանակերտում հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ։ Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ռուսաստանցի համանախագահը նշել է, որ Բակո Սահակյանի հետ հիմնականում խոսել են Ղարաբաղի սոցիալ-տնտեսական խնդիրներից, օրինակ՝ Ստեփանակերտի օդանավակայանի շինարարական աշխատանքներից: Հիշեցնենք, որ Ղարաբաղի միակ օդանավակայանը 1992 թ. դադարեցրել էր աշխատանքը, եւ Ղարաբաղի օդային կապն արտաքին աշխարհի հետ կտրվել էր: Զինադադարից հետո Ադրբեջանից օդային թռիչքների անվտանգության երաշխիքներ չեն տրվել: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, 2 տարի առաջ սկսվել է թռիչքուղու եւ օդանավակայանի շենքի կառուցումը, որը մոտենում է ավարտին:

Հարցին, թե ի՞նչ պատկերացումներ ունի նորանշանակ դիվանագետը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ Պոպովը պատասխանել է. «Ես տրամադրված եմ գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի հակամարտությունը կարգավորվի հնարավորինս շուտ»: Ինչ վերաբերում է բանակցություններին Ղարաբաղի մասնակցությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը նշել է, որ «ինչ-որ փուլում» Ղարաբաղը պետք է մասնակցի դրանց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել