Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, երեկ հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցուցակը:
Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատությամբ բարձրացել է յոթ աստիճանով եւ հանգրվանել 99-րդ հորիզոնականում: Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլի երկրորդ խմբում ընդգրկված մեր մրցակիցներն այսպիսի տեղեր են զբաղեցնում:
11. Ռուսաստան + 1 աստիճան
38. Սլովակիա + 5
43. Իռլանդիա +1
60. Մակեդոնիա + 5
201. Անդորրա, տեղաշարժ չի գրանցվում:
Տեւական ընդմիջումից հետո աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան վերստին գլխավորում է վարկանիշային ցուցակը՝ Իսպանիային ետ մղելով երկրորդ հորիզոնական: Առաջատարների եռյակը եզրափակում է Պորտուգալիան, իսկ տասնյակում ըստ հերթականության տեղ զբաղեցնում են հետեւյալ ազգային հավաքականները. Հոլանդիա, Իտալիա, Գերմանիա, Արգենտինա, Անգլիա, Խորվաթիա, Ֆրանսիա: