Նալչիկում շարունակվում է ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի երրորդ փուլը, որտեղ Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանն անհաջող են մեկնարկել:
Երկրորդ տուրում Լիլիթը սեւերով զիջեց քաթարցի Չժու Չժենին, իսկ Էլինան սպիտակներով ոչ-ոքի արեց Թուրքիայի լավագույն շախմատիստուհի Բեթուլ Յիլդիզի հետ: Երկու տուրից հետո մեր մարզուհիները Հու Յիֆանի եւ Չժաո Սյուեի հետ միասին կեսական միավորով մրցաշարային աղյուսակում բաժանում են 9-12-րդ տեղերը՝ եզրափակելով այն: Իսկ չորս առաջին տեղերը 1,5-ական միավորով զբաղեցնում են Նանա Ձագնիձեն (Վրաստան), Բեթուլ Յիլդիզը, Տատյանա Կոսինցեւան (Ռուսաստան) եւ Չժու Չժենը:
Երեկ երրորդ տուրում Լիլիթը սպիտակներով խաղալու էր Հու Յիֆանի, իսկ Էլինան (սեւերով)՝ Տատյանա Կոսինցեւայի հետ: