Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեւանշ մրցամարտը կարող է չկայանալ

Ապրիլ 29,2010 00:00

Boxingscene.com-ը տեղեկացնում է, որ առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանի եւ նույն քաշային կարգում WBA-ի վարկածով ժամանակավոր տիտղոսակիր Նոնիտո Դոների միջեւ ռեւանշ մրցամարտը կարող է չկայանալ, քանի որ բռնցքամարտիկների ներկայացուցիչները չեն կարողանում բաժանել հեռուստատեսային իրավունքները: Վախթանգի պրոումոթեր Գերի Շոուն հայտարարել է, թե ինքը մերժել է ԱՄՆ-ի սահմաններից դուրս մենամարտի հեռարձակումը բաժանելու՝ «Top Rank» հեռուստաընկերության ներկայացրած առաջարկը եւ սպասում է նորին: Եվ եթե վերջինը մոտ ապագայում ավելի շահավետ նոր առաջարկ չանի, իրենք կհրաժարվեն Դոների հետ ռեւանշ մրցամարտի բանակցությունները շարունակելուց եւ կզբաղվեն մեկ այլ մրցակցի որոնումով: «Չեմ կարծում, որ «Top Rank»-ի առաջարկած հոնորարը բավարար է, քանի որ նրանք ցանկանում են իրենց պահել մենամարտը Ֆիլիպիններ հեռարձակելու ամբողջ գումարը: Նրանք ասում են, թե դա մեծ գումար չէ: Բայց մենք դա կստուգենք»,- հայտարարել է Գերի Շոուն:
Դոներն իր հերթին արդեն սկսում է դժգոհել բանակցությունների ընթացքից, որովհետեւ, սպասելով դրա վերջնական արդյունքին, ինքը բաց է թողնում այլ բռնցքամարտիկների հետ մարտեր անցկացնելու հնարավորությունն ու ժամանակը: «Ինձ «Top Rank»-ից ոչինչ չեն տեղեկացնում եւ ես անտեղյակ եմ, թե ի՞նչ է կատարվում,- ասում է Դոները:- Գաղափար չունեմ՝ մարտն ընդհանրապես կկայանա՞, թե՞ ոչ: Բանակցություններն արդեն երեք կամ չորս շաբաթ է՝ ընթանում են, սակայն մինչեւ այսօր հաստատ որեւէ բան չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել