Մոտ մեկ տարի առաջ Եգիպտոսում ձերբակալվել էր շիա մահմեդականների «Հզբոլլահ» շարժման կողմնակիցների մի խումբ: Խմբի բոլոր անդամները օրերս Եգիպտոսի Գերագույն դատարանի կողմից դատապարտվել են տարբեր ժամկետների բանտարկության:
BBC-ն, վկայակոչելով եգիպտական պետական հեռուստատեսությունը, փոխանցում է, թե ամբաստանվողներից չորսը դատապարտվել են ցմահ ազատազրկման, երեքը՝ 15 եւ եւս 14 մարդ՝ 10 տարվա բանտարկության: Խմբի անդամները մեղադրվում էին Եգիպտոսի տարածքում ահաբեկչական գործողություններ ծրագրելու մեջ: