Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետ Նվեր Պողոսյանն ու մարզկենտրոն Գավառի Լեւոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի ղեկավարներն ու դերասանները քննարկեցին թատրոնում առկա խնդիրները: Թատրոնի գլխավոր ռեժիսոր Գառնիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ թատրոնում լուսային եւ ռադիոտեխնիկական սարքավորումներ չկան եւ արդյունքում հաճախ բեմականացման ճիշտ մատուցման-ընկալման խնդիր է առաջ գալիս: Թատրոնի շենքն էլ հիմնանորոգման կարիք ունի:
Մարզպետը հույս է տվել դերասաններին. ասել է, որ երկու ամիս անց՝ հունիսին ՀՀ կառավարության արտագնա նիստը Գեղարքունիքում է լինելու եւ Գավառի թատրոնի հարցը կբարձրացվի: Սրանից բացի, մարզպետը թատրոնի աշխատողներին լավագույն աշխատանքի համար դրամական պարգեւներ է տվել: