Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջեւ տեղի կունենա ուսանողական հավաք, որին կհաջորդի երթ՝ դեպի ՀՀ կառավարության շենք:
Հավաքով եւ երթով հայ ուսանողությունը իր բողոքի ձայնն է բարձրացնում ընդդեմ ՀՀ կառավարության այն որոշումների, որոնցով կրկնակի կրճատվել է մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում ուսումը շարունակելու նպատակով ուսանողների պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման տեղերի քանակը: Երթն արտոնված է: