Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆ-ԽՄԲԱԳՐԻ ԳՈՐԾՈՎ

Ապրիլ 29,2010 00:00

«Armenia Today» էլեկտրոնային հրատարակության խմբագիր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արգիշտի Կիվիրյանի դեմ հարձակման փաստով հետաքննությունը շարունակվում է: ԱԱԾ-ն հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել՝ հետաքննության շահերից ելնելով: Ա. Կիվիրյանի դեմ հարձակումը տեղի է ունեցել 2009թ. ապրիլի 30-ի վաղ առավոտյան, Նալբանդյան փողոցում: Երեք անհայտ անձինք զարկիչներով ծեծի են ենթարկել Ա. Կիվիրյանին եւ կրակել ատրճանակից, բարեբախտաբար՝ տուժածին հաջողվել է խուսափել փամփուշտներից: Սկզբում ոստիկանության կողմից դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 117 հոդվածով (միտումնավոր թեթեւ մարմնական վնասվածքների պատճառում): Մայիսի 7-ին գործը տեղափոխվել է ՀՀ ԱԱԾ վարույթ, որտեղ վերաորակավորվել է ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձ՝ իրականացված մի խումբ անձանց կողմից):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել