Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնասիրել են եւ «դիտանցում իրականացրել»

Ապրիլ 29,2010 00:00

Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է 2009թ. տարեկան գործունեության հաշվետվությունը: Ըստ Հանձնաժողովի մամուլի ծառայության՝ 2009-ին շարունակվել են աշխատանքները՝ ուղղված ապրանքային շուկաներում մրցակցային օրենքի հնարավոր խախտումների կանխմանը եւ արգելմանը, սպառողների շահերի պաշտպանությանը, ձեռնարկատիրության զարգացմանը նպաստելուն եւ այլն: Համաձայն հաշվետվության՝ Հանձնաժողովը 2009-ին ուսումնասիրել է 42 ապրանքային շուկաներ, դիտանցում իրականացրել 104-ում, որոնցում գործում է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում գրանցված 80 տնտեսվարող սուբյեկտ: Հանձնաժողովը 2009-ին գումարել է 26 նիստ, ընդունել 97 որոշում, այդ թվում՝ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված տեղեկատվությունը չներկայացնելու համար պատասխանատվություն սահմանող 7 որոշում, ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար պատասխանատվություն սահմանող 1 որոշում, անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվություն սահմանող 8 որոշում, հակամրցակցային համաձայնության համար պատասխանատվություն սահմանող 1 որոշում: ՀՀ դատարաններ ներկայացված 7 հայցադիմումից 3-ը գտնվում է ՀՀ դատարանների վարույթներում, 3-ը կարճվել է, 1-ը՝ բավարարվել: Հանձնաժողովի 2009թ. որոշումների դեմ ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 9 հայցադիմում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել