Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԱԽՈՂՎԱԾ «ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ» ՀԵՏՔԵՐՈՎ

Ապրիլ 29,2010 00:00

Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքեւխյան փողոցի թիվ 11/1 հասցեում գտնվող «Պողոսյան-Ղազարյան» ՍՊԸ գրասենյակում եւ կից շինությունում 3 օր առաջ կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է զենքի պահեստ: Խուզարկությունը, ըստ մեր տեղեկությունների, Նոր Նորքում ապրիլի 18-ի ձախողված «ճակատամարտի» տրամաբանական շարունակությունն էր: Ըստ ոստիկանության, ՍՊԸ-ին կից շինությունում հայտնաբերվել է «Կալաշնիկով» տիպի գնդացիր, «Մագնում» տիպի որսորդական հրացան, 1 ինքնաշեն հրացան, 1 ինքնաշեն, սեւ գույնի փողով հրացան, 2 կանաչ գույնի ական, 1 ինքնաշեն պայթուցիկ սարք, 42 սմ երկարության զսպանակավոր 1 մահակ, 37 սմ ընդհանուր երկարության, 4,3 սմ լայնության ակոսավոր շեղբով 1 դաշույն, 32 սմ ընդհանուր երկարության, 12,5 սմ բռնակի երկարության եւ 4 սմ ակոսավոր շեղբի լայնության 1 դաշույն, 35 սմ շեղբով եւ 1,8 սմ լայնության 1 սվին-դանակ, 24,5 սմ երկարության 1 դաշույն` մետաղյա պատյանով, 1 հրազենի սվին-դանակ, 44 սմ երկարության եւ 21 սմ լայնության բռնակով, փայտե պատյանով 1 սուր, 26,5 սմ երկարության 1 սվին-դանակ` մետաղյա ձեւավոր բռնակով եւ պլաստմասսայե սեւ գույնի պատյանով, 14 սմ երկարության շեղբով 1 դանակ` պլաստմասսայե բռնակով եւ կաշվե պատյանով, տարբեր տրամաչափի 54 փամփուշտ: Նույն օրը զենք-զինամթերք պահելու կասկածանքով նշված տարածքից բաժին բերման են ենթարկվել Աշոտ Ղ.-ն, Հովհաննես Զ.-ն, Արթուր Մ.-ն եւ Արամ Պ.-ն: Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել