Լրահոս
Օրվա լրահոսը

Ձախլիկների միջազգային օրը

Ապրիլ 28,2010 00:00

\"\" \"\"
Պաբլո Պիկասո                   Հուլիոս Կեսար

\"\"\"\"
Ջիմի Հենդրիքս                         Մերիլին Մոնրո

\"\"\"\"
Մադոննա                                Լեոնարդո Դա Վինչի

\"\"
Բարաք Օբամա

Երկրի բնակչության 85%-ը աջլիկ է, իսկ 15%-ը՝ ձախլիկ: Մասնագետների կարծիքով, ձախլիկները հաճախ զանազան տարօրինակ պատմությունների մեջ են ընկնում, նույնքան էլ… մնում պատմության մեջ: Հին ժամանակներում համոզված էին, որ մարդու աջ ուսի վրա հրեշտակն է, իսկ ձախի վրա՝ սատանան:

Հավանաբար այստեղից էլ սկիզբ է առել բացասական վերաբերմունքը «ձախ» հասկացության նկատմամբ, այդ թվում՝ ձախլիկների:

Գիտնականները հանգել են եզրակացության, ըստ որի՝ ձախլիկները մի շարք բնագավառներում գերազանցում են աջլիկներին: Նման արդյունքների պատճառները բացատրվում են ֆիզիոլոգիական գործոնով: Մասնագետները եզրակացության են հանգել, որ ձախլիկները աջլիկներին գերազանցում են հիմնականում այն գործերում, որոնք արագ ռեակցիա կամ մեծ քանակությամբ տեղեկատվության օգտագործում են պահանջում: Ի տարբերություն աջլիկների՝ ձախլիկների ուղեղի երկու կիսագնդերը ավելի համաչափ են եւ միմյանց միջեւ մեծ քանակությամբ կապեր ունեն: Փորձի ընթացքում, երբ ստուգվողները մի շարք բարդ հանձնարարություններ էին կատարում, պարզվել է, որ ձախլիկները ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս: Ապացուցվում է, որ ձախլիկների օգտակար գործողության գործակիցը (ՕԳԳ) նկատելիորեն բարձր է, քան աջլիկներինը: Անվիճելի փաստ է, որ ձախլիկներ՝ անհամեմատ ավելի շատ են պետական, քաղաքական գործիչների, երաժիշտների, մարզիկների, օդաչուների մեջ: Տաղանդավոր, օրիգինալ ձախլիկների մեծ թիվը կարելի է բացատրել միգուցե նրանով, որ ձախլիկները եւ աջլիկները, պատկերավոր ասած՝ աշխարհը տեսնում են յուրովի:

Ձախլիկներն ավելի շատ են տղամարդկանց, քան կանանց շրջանում: Նրանք ավելի հաճախ են տառապում որոշակի հիվանդություններով (շիզոֆրենիա, հարբեցողություն…), քան աջլիկերը: Այնուամենայնիվ, մարդկության այս հետաքրքիր բաժանման պատճառները գիտությանը հիմնավորապես հայտնի չեն:

Տարիներ շարունակ ապրիլի 28-ը նշվում է որպես Ձախլիկների միջազգային օր:

Ձախլիկ հանճարներ են նաեւ՝ Ռ. Ռեյգան, Ալ. Մակեդոնացի, Վլ. Մայակովսկի, Ն. Բոնապարտ, Ֆ. Կաստրո, Ալ. Էյնշտեյն, Չ. Չապլին, Փոլ Մաքարտնի, Մ. Տվեն, Վ. Մոցարտ, Վլ. Դալ, Ի. Պավլով, Լ. Քերոլ, Ա. Լինկոլն, Բ. Ֆրանկլին, Ս. Էյզենշտեյն, Ջ. Բուշ (կրտսեր), Բ. Գեյթս, Բ. Քլինթոն, Դ. Մարադոնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել