Աշխարհի գործող չեմպիոն՝ հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը եւ թագի հավակնորդ, Բուլղարիայի լավագույն շախմատիստ Վեսելին Տոպալովը Սոֆիայում վիճարկում են դասական շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը: Խաղացվել է երկու տուր եւ երկուսում էլ սպիտակներն առավելության են հասել: Սկզբում հաջողությունն ուղեկցել է Տոպալովին, իսկ հաջորդ օրը Անանդը վրեժխնդիր է եղել: Մեկօրյա հանգստից հետո երեկ մրցակիցները վերսկսեցին պայքարը, որում սպիտակ խաղաքարերը բուլղարացունն էին: