Երեկ «Առավոտը» Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախագահ Հակոբ Ղազանչյանից հետաքրքրվեց՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է թերթերից մեկում տպագրված այն լուրը, թե ինքը 5 մլն դոլարով վաճառել է միության շենքը: Հարցը անակնկալի բերեց պարոն Ղազանչյանին: «Ստահոդ լուրեր են: Նախ ՀԹԳՄ շենքը մի շիշ լիմոնադ չէ, որ այդքան հեշտ վաճառվի, եւ հետո ո՞վ է այն հոգեկան հիվանդը, որ պատրաստ է այդքան շատ գումար առաջարկել նման շենքի համար»,- պատասխանեց պարոն Ղազանչյանը: ԹԳՄ նախագահի հետ հարցազրույցը՝ առաջիկայում: