Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Նահանգները Ֆրանսիային է հանձնել Մանուել Նորիեգային

Ապրիլ 28,2010 00:00

Պանամայի նախկին բռնապետ՝ 72-ամյա Մանուել Անտոնիո Նորիեգան, որը բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում, այդ երկրի կողմից հանձնվել է Ֆրանսիային: Նորիեգային նստեցրել են Փարիզ թռչող «Air France» ավիաընկերության ինքնաթիռն ու տեղափոխել Ֆրանսիա: Նորիեգան 1983-ին Պանամայում իշխանության գալու սկզբնական փուլում համարվում էր ԱՄՆ-ի դաշնակիցը, բայց 80-ականների վերջերին նա իր գլխավորած փոքր երկիրը վերածել էր կոլումբիական կոկաինի փոխաբեռնման կետի: 1989թ. դեկտեմբերին նա Պանամայում ամերիկյան զինվորականների կողմից կալանավորվել էր, տարվել էր ԱՄՆ եւ երեք տարի անց Ֆլորիդայում դատապարտվել էր 30 տարվա բանտարկության՝ թմրանյութերի վաճառքին մասնակցություն ունենալու մեղադրանքով: Երկու տարի առաջ Նորիեգան վաղաժամ ազատ էր արձակվել, բայց շարունակել էր մնալ բանտում՝ սպասելով Ֆրանսիա էքստրադիցիային: Ֆրանսիայում 1999թ.-ին նա հեռակա կարգով դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման եւ դրամական տուգանքի՝ թմրանյութերի վաճառքի եւ փարիզյան բանկերի միջոցով փողերի լվացման համար:

Մինչ այդ, դեռ 1995-ին, Պանամայի դատարանը Նորիեգային, դարձյալ հեռակա կարգով, դատապարտել էր 20 տարվա բանտարկության՝ նրան մեղավոր ճանաչելով քաղաքական սպանությունների մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել