Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանից՝ Լոռիին

Ապրիլ 28,2010 00:00

Լոռու մարզպետարանից տեղեկացանք, որ Հայաստանում  Լեհաստանի փոխդեսպան Պշեմիսլավ Գրաբովսկին եւ դեսպանության զարգացման աջակցության ծրագրերի համակարգող Օլեսյա Գրաբովսկան երկօրյա աշխատանքային այցով հյուրընկալվել են Լոռիում: Ըստ հյուրերի, Լեհաստանի կառավարությունը Հարավային Կովկասի երկրներում  զարգացման եւ աջակցության ամենաշատ ծրագրերը իրականացնում է հենց Հայաստանում: Լոռի այցի նպատակն էլ նման ծրագրերն են: Մարզերի զարգացմանն ուղղված հայաստանյան 9  ծրագրերից 5-ը նախատեսված է Լոռիի համար:

Ադրբեջանից բռնագաղթած հայերով բնակեցված Արջուտ գյուղը խմելու ջրի հիմնահարց ունի՝ Լեհաստանի կառավարության օժանդակությամբ նորոգվելու է գյուղի ներքին ցանցի խողովակաշարը: Հովհաննես Թումանյանի հայրենի Դսեղում մարզահրապարակ է կառուցվելու: Քարաձորում կնորոգվի բուժկետը, մարզկենտրոն Վանաձորում՝ թիվ 3 դպրոցի մարզադահլիճը: Չի բացառվում, որ Լեհաստանի աջակցությամբ նորոգվի նաեւ Վանաձորի թիվ 19 մանկապարտեզը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել