Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԿԱՄՅԱ «ՆՇԱՆԱԿ»

Ապրիլ 28,2010 00:00

«Առավոտը» անցյալ տարի տեղեկացրել է սփյուռքյան www.nshanag.com հանդեսի մասին, որը յուրովի ազգապահպան գործունեություն է իրականացնում: Ինչպես «Առավոտին» փոխանցեց «Նշանակի» հիմնադիր Նշան Պասմաջյանը՝ «Նշանակի» համացանցային կապը որոշ դժուարութեանց հանդիպեցաւ, որով ստիպուած եղանք .com- էն անցնելու .net-ի: Յետ այսու «Նշանակի» նոր հասցէն է՝ www.nshanag.net»: Ի դեպ, ապրիլի 29-ին կայքէջը բոլորում է իր 1 տարին: Պարզվում է՝ իր գոյության ընթացքում այն ունեցել է կարդացված 19 000 էջ, 7600 այցելու, ազգային, կրոնական մտահոգություններով՝ 25 նյութ, առողջապահական եւ «կանանց» թեմաներով՝ 32, կրթադաստիարակչական, գրական, պատմագիտական, գեղարվեստական՝ 78: Հայոց մեծերին անդրադարձ է եղել 45 նյութով եւ այլն:

Կայքէջ այցելողները հետեւյալ երկրներից են եղել՝ Հայաստան, ԱՄԷ, Լիբանան, Սիրիա, Թուրքիա, Իրան, Կիպրոս, Եգիպտոս, Վրաստան, ՌԴ, Ուկրաինա, Բելառուս, Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա, Իտալիա, ԱՄՆ, Կանադա եւ այլն: Կայքէջի հիմնադիրը հատուկ շնորհակալություն է հայտնում ոչ միայն իրենց աջակցող անհատներին, այլեւ լուսաբանած ԶԼՄ-ներին: «Յատուկ շնորհակալութիւն յատկապէս ընթերցողներուն, որոնք կանոնաւորաբար հետեւեցան կայքէջի նիւթերուն եւ իդերեւ չհանեցին «Նշանակի» ճիգը, որն է թաս մը աւելի ջուր լեցնել հայ մշակոյթի տարածման ջրաղացին: Ինչպէս շատեր տեղեակ են, «Նշանակի» խմբագրութիւնը, ինչպէս կըսեն անգլերէնով՝ One Man Show է: Պիտի փորձենք մարմին տալ խմբագրական կորիզի մը: Բոլոր անոնք, որոնք կը փափաքին մաս կազմել խմբագրութեան, թող բարեհաճին կապ հաստատել, email ուղարկելով՝ [email protected] հասցէին»,- ասվում է կայքէջում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել