Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԼԻԱԶՈՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ

Ապրիլ 28,2010 00:00

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված է համարել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար ոստիկանության ՔՀ խմբի կրտսեր օպերլիազոր Գեւորգ Գրիգորյանին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքը: Դատարանը հավաստի է համարել մեղադրող դատախազների կողմից ներկայացված ապացույցներն առ այն, որ 2009թ. դեկտեմբերի 18-ին, 03.20-ի սահմաններում, ոստիկանության՝ Երեւանի վարչության Մաշտոցի բաժնի Դավիթաշեն բաժանմունքի ՔՀ խմբի կրտսեր օպերլիազոր Գեւորգ Գրիգորյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, «Օմեգա» գիշերային ակումբի դիմաց վիճաբանել է նույն ակումբի անվտանգության աշխատակիցների, «Պանտեռա սիքյուրիթի» ՍՊ ընկերության աշխատակիցների հետ եւ իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից անկանոն կրակոցներ արձակել: Գ. Գրիգորյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը եւ միջնորդել դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2010թ. դատավճռով Գ. Գրիգորյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտվել 4 տարվա ազատազրկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել