Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆԸ ՀԱՄԱ…ՆԵՐՎԵՑ

Ապրիլ 28,2010 00:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, ավարտվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արուսյակ Լալայանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ա. Լալայանը 2008թ. տեղեկանալով, որ մայրաքաղաքի «Շառլ բլոտ» ակումբի սեփականատեր Արսեն Հարությունյանը ցանկանում է, որպեսզի սեփականաշնորհի նույն շենքի նկուղը, սեփականատիրոջից ստացել է $8000-ին համարժեք ՀՀ դրամ: Փաստաբանը կեղծել էր դատավոր Վարդանյանի վճիռը, իր վստահորդի ստորագրությունները: Նա դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը փաստաբանի նկատմամբ կիրառեց համաներում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել