Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ ՔԻՉ ԷԼ ՎԱՂՎԱ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՔ…

Ապրիլ 28,2010 00:00

Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2010 թ. փետրվարին կրճատվել են 4,6%-ով, իսկ 2009 թ. դեկտեմբերի համեմատությամբ՝ 7,7%-ով, կազմելով $1846,6 մլն: Այս մասին է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկատուի մեջ, որից մեջբերում է արել «Արմինֆոն»: Արժույթի միջազգային հիմնադրամում փոխառության հատուկ իրավունքների չափերը (SDR) հաշվետու ամսում կրճատվել են 2,8%-ով, իսկ դեկտեմբերի համեմատությամբ՝ 3.6%-ով, կազմելով $120,2 մլն: Արտարժութային ակտիվները փետրվարին, հունվարի համեմատությամբ նվազել են 4,8%-ով, իսկ 2009թ. դեկտեմբերի նկատմամբ՝ 8%-ով, կազմելով $1728,4 մլն: Նշենք, որ միջազգային պահուստների կազմում բանկային ոսկու բաժինը զրոյացվել է դեռեւս 2003 թ. դեկտեմբերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել