Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԱՎ ՉԵՔ ԱՇԽԱՏՈՒՄ, ԼԱՎ ՉԵՔ ԱՇԽԱՏՈՒՄ…

Ապրիլ 28,2010 00:00

«ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամը բավական դանդաղ է աշխատում»,- ըստ tert.am-ի՝ երեկ Երեւանում ԵԱԶԲ-ի ներկայացուցչության բացմանը նախորդած ճեպազրույցին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա նշել է, որ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների վերջին հանդիպմանը քննարկվել է ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից հատկացվելիք միջոցների հարցը։ «Ես գործընկերների ուշադրությունը հրավիրեցի այն հանգամանքի վրա, որ հիմնադրամը բավական դանդաղ է աշխատում։ Ճգնաժամը, կարծես, արդեն ետեւում է, բայց հիմնադրամի միջոցներն այդպես էլ չեն ծախսվել»,- ասաց Տ.Սարգսյանը։ Ըստ վարչապետի՝ խնդիրն այն է, որ հիմնադրամը կառավարում են ֆինանսների նախարարները, որոնք հայտնի են որպես «գծուծ» եւ ոչ մեկին փող չեն տալիս.«Դա ֆինանսների նախարարների գործառույթն է, եւ նրանք, կարծես, իրենց առաքելությունը վատ չեն կատարում»։ Հիմնադրամի հետ կապված մյուս խնդիրը միջոցների տրամադրման պայմաններն են։ Ըստ Տ. Սարգսյանի՝ դրանք բավական խիստ են եւ չեն համապատասխանում այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերել կառավարության ղեկավարները, երկրի նախագահները։ Տ. Սարգսյանը նշեց, որ Հակաճգնաժամային հիմնադրամի կողմից միջոցների հատկացման պայմանները պետք է լինեն ավելի մատչելի, ճկուն, երկարաժամկետ, հակառակ դեպքում՝ այդ միջոցներից օգտվելը անիմաստ է, քանի որ «թանկ ռեսուրսներ» հատկացնում են նաեւ այլ ֆինանսական միջազգային կազմակերպություններ, մասնավորապես՝ ՀԲ-ն, ԵԱԶԲ-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել