Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԷԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ Է

Ապրիլ 28,2010 00:00

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ կայացել է ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հերթական՝ 11-րդ նիստը: Սերժ Սարգսյանը նշել է, որ ՀԱԷԿ-ի գործող բլոկի անվտանգության անընդմեջ բարձրացման խնդիրը եղել եւ մնում է ՀՀ կառավարության հիմնական առաջնահերթություններից: «Ես ծանոթացել եմ միջուկային անվտանգությունը վերահսկող կառույցի եւ ատոմակայանի ղեկավարության պատրաստած նյութերին եւ, կարծում եմ, որ քիչ բան չէ արված: Իհարկե, ցանկալի է, որ անվտանգության ապահովման բոլոր մակարդակներում նախատեսված միջոցառումներն ավարտվեն համաժամանակյա: Սակայն, ցավոք, դա հնարավոր չէ: Մենք անկեղծորեն շահագրգիռ ենք հնարավորինս շուտ կատարելու նախանշված բոլոր առաջադրանքները»,- ասել է նախագահը:

Նա նշել է, որ թեեւ ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն առաջնահերթ կարեւորություն ունի, սակայն ՀՀ կառավարությունը պակաս չի կարեւորում նաեւ էներգաբլոկի դուրսբերումը շահագործումից: Ս. Սարգսյանն ասել է, որ արդեն սկսվել են դրա նախապատրաստական աշխատանքները եւ մշակվել է համապատասխան պլան, որն իր հերթին ընդգրկված է ԵՄ եւ ՀՀ միջեւ հաստատված գործողությունների պլանում: ՀՀ նախագահի խոսքով, ակնկալվում է այդ միջոցառումներն իրականացնել՝ այդ գործընթացը շաղկապելով նոր էներգաբլոկը շահագործման հանձնելու հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել