Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՏԵ՞Լ ԵՆ ՏԱՊԱՆԸ

Ապրիլ 28,2010 00:00

Երեկ միջազգային գրեթե բոլոր կայքերի թիվ մեկ տեղեկությունը մի խումբ չինացիների եւ թուրքերի կողմից «Արարատ լեռան վրա բիբլիական Նոյան տապանի» հայտնաբերումն էր: Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ՝ Հոնկ Կոնգում փաստագրական ֆիլմերի նկարահանմամբ զբաղվող եւ Նոյան տապանի միջազգային հետազոտական խմբի ներկայացուցիչներից Յանգ Վինգ Չինգը 99.9%-ով համոզված է, որ իրենց արշավախումբը գտել է հենց բիբլիական տապանի կտորներ: «Արարատ լեռան մոտ 4 հազար մետր բարձրության վրա հայտնաբերվել են 4800 տարվա պատմություն ունեցող տապանի փայտե կտորները»,- հայտարարել է Վինգ Չինգը։ Վերջինս նշել է նաեւ, որ իրենք պատրաստվում են դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ այդ վայրը Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել