Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՐԸ ՖՐՈՒՍՏՐԱՑԻԱ

Ապրիլ 28,2010 00:00

«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման «ընթացակարգի կասեցման» մասին Սերժ Սարգսյանի որոշումը, ըստ էության, փոփոխություն չի մտցնում Հայաստանի խորհրդարանում այդ արձանագրությունների վավերացման գործընթացի կարգավիճակի մեջ: Ուստի այն ավելի ճիշտ է անվանել ոչ թե որոշում «կասեցման» մասին, այլ որոշում «ուղերձի» մասին, որով նա արտահայտում է իր խորը ֆրուստրացիան (հուսախաբությունը), այսպես կոչված, հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքների վերաբերյալ»,- երեկ խնդրին արդեն երկրորդ անգամ անդրադառնալով՝ հեգնել է Հայ ազգային կոնգրեսը: ՀԱԿ-ի մատուցմամբ, Ս. Սարգսյանը հուսախաբվելու բոլոր հիմքերն ունի՝ մի քանի պատճառներով: Նախ, նրա վարած քաղաքականության ամենակարեւոր ձախողումն այն է, որ հակառակ հռչակված մտադրությունների եւ խոստումների՝ չհաջողվեց անջատել հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան կարգավորումից: Երկրորդ, այդ անհաջողության հետեւանքով հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացները այլեւս միջազգային հանրության կողմից դիտարկվում են որպես փաթեթով լուծվելիք միասնական խնդիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել