Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՅՐ Է ԴՐԵԼ ՄԱՆԴԱՏԸ

Ապրիլ 28,2010 00:00

Երեկ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի որոշման համաձայն՝ ԱԺ պատգամավոր, ՕԵ խմբակցության անդամ Ստեփան Ասլանյանը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ վայր է դնում պատգամավորական իր մանդատը՝ համաձայն իր դիմումի: Ըստ ՕԵԿ մամուլի ծառայության, նրան փոխարինելու կգա ՕԵԿ համամասնական ցուցակի հաջորդ համարը ներկայացնող՝ Գագիկ Բաղդասարյանը: Քաղխորհրդի մեկ այլ որոշմամբ կուսակցությունը ստեղծել է տնտեսական վերլուծական, ռազմավարական կենտրոն, որի ղեկավար է ընտրվել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել